ՀՅԴ-ն բողոքի ակցիայի կոչ է արել

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։

Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն սեփական քաղաքացիներին հետապնդելով, իսկ սահմանները մնացել են անպաշտպան։

Սակայն մենք չենք կարող հաշտվել այս անպատվության հետ։ Ուստի կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին միանալ հոկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին ԱԱԾ շենքի դիմաց մեկնարկող բողոքի ակցիային։

Մենք պահանջում ենք.

🛑 Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին։
🔄 Վերջինիս չազատել որպես «բարի կամքի դրսևորում», այլ փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ։
📅 Հոկտեմբերի 2
⏰ Ժամը՝ 15:00-ին
📍 Վայրը՝ ԱԱԾ շենքի դիմաց

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: